Բավ է պառակտվել
20-10-2014 09:02

Մոսկվայում հայերի մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել

Շաբաթ օրը Մոսկովյան սրճարաններից սառը զենքի, մասնավորապես՝ դանակի կիրառմամբ կռիվ է տեղի ունեցել: Այս մասին գրում է Direct Press-ը: Տղամարդկանց երկու խումբ կենցաղային վեճի են բռնվել: Նախնական տվյալներով՝ բոլորը հայեր են եղել, 21-ից մինչեւ 33 տարեկան: Տղամարդիկ ալկոհոլի ազդեցությամբ են եղել, եւ լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի: Ոստիկանության տվյալներով, երկու հայեր կալանավորվել են, իսկ չորս հոգու վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Միաժամանակ, բժիշկները հավաստում են, որ տուժածները վեց հոգի են, իսկ դանակահարված մի տղամարդ ծանր վիճակում է. նրան վիրահատում են: Իրավապահները պարզում են կատարվածի պատճառներն ու մանրամասները: