Բավ է պառակտվել
14-10-2014 10:52

Մոսկվայի մետրոյի վթարից բոլոր տուժածները դուրս գրվեցին

Մոսկովյան հիվանդանոցներից դուրս են գրվել հուլիսին տեղի ունեցած մետրոյի վթարից վերջին տուժածները: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն: Վերջին դուրս գրված հիվանդը վթարի հետևանքով տուժած 24-ամյա երիտասարդ է, կոտրվել էր ողնաշարը: Բժիշկներին հաջողվել է բազմափուլ բուժման արդյունքում ողերից մեկը փոխարինել պրոթեզով: Վթարի փաստով հարուցված գործով անցնում է չորս մարդ, մետրոպոլիտենի ղեկավարի խոսքով, վթարի պատճառը ճանապարհի սպասարկման անձնակազմի աշխատանքում թույլ տրված լուրջ խախտումներն են ու անփութությունը: Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել հուլիսի 15-ին: Մետրոյի երեք վագոններ դուրս էին եկել ռելսերից: Վթարի հետևանքով մահացավ 24 մարդ, նրանցից 20-ը՝ հենց տեղում: