Բավ է պառակտվել
16-07-2014 09:47

Մոսկվայի մետրոյի վթարի գործով կասկածյալի ինքնությունն արդեն հայտնի է

Նախօրեին վթարված Մոսկվայի մետրոյի գործով առաջին կասկածյալի ինքնությունն արդեն հայտնի է։ Ըստ քննության՝ Ճանապարհային ծառայության երրորդ դիստանցիայի ճանապարհային վարպետի օգնականը պետք է վերանորոգումից հետո ստուգեր երկաթգծերին սլաքնային մեխանիզմի տեղադրման ճշգրտությունը։ Սակայն նա չէր կատարել իր պարտականությունը։ Ոստիկանությունը ենթադրում է, որ բազմատոննանոց գնացքների երթևեկության հետևանքով առաջացած ցնցումների պատճառով վատ տեղադրված սլաքը շեղվել է իր նախնական դիրքից և գնացքը շարժվել է դեպի թունելի պատը։
Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայի մետրոպոլիտենի Արբատ-Պոկրովսկ գծի «Սլավյանսկի բուլվար» և «Պարկ պոբեդի» կայարանների միջև առավոտյան երկաթգծերից դուրս են եկել գնացքի երեք վագոնները։ Մետրոյի վթարի հետեւանքով զոհերի և տուժածների ընդհանուր թիվը 162 է, որոնցից 22-ը զոհվել են։ Ներկայումս հիվանդանոցներում 129 տուժած կա, երկու հայուհի վերակենդանացման բաժանմունքում են։