Բավ է պառակտվել
21-07-2014 11:50

Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի քրեական գործում նոր կասկածյալներ կան

Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի (որի հետեւանքով զոհվել էր 20 մարդ) քրեական գործում նոր կասկածյալներ են հայտնվել:

Քննիչները մտադիր են պատասխանատվության կանչել վթարից մի քանի ժամ առաջ ռելսերի վիճակը ստուգող ճանապարհային տեսուչներին: Նրանք պետք է ղեկավարությանը հայտնեին ի հայտ եկած խախտումների մասին, սակայն դա չեն արել:

Այժմ քննիչները դիտարկում են տեսուչների խմբի նկատմամբ քրեական գործի հարուցելու հարցը ՌԴ Քրեական օրենսգրքի 293 հոդվածով («Անփութություն»):

Հուլիսի 17-ին Մոսկվայի Բասմանի դատարանի որոշմամբ կալանավորվել են «Մոսկվայի մետրոպոլիտենի» ճանապարհային ծառայության վարպետ Վալերի Բաշկատովին եւ իր օգնական Յուրի Գորդովային: Մետրոյի երկու աշխատակիցներն էլ կալանավորվել են մինչեւ սեպտեմբերի 15-ը: