Բավ է պառակտվել
03-04-2014 20:32

Ապրիլի 4-ին ի աջակցություն քեսաբահայության, Մոսկվայում կանցկացվի համերաշխության ակցիա


Ռուս-հայկական համագործակցության և Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիայի հաղորդմամբ՝ ապրիլի 4-ին, ժամը՝ 17:00-ին, Մոսկվայի Գորկու անվան այգում ռուսաստանյան հանրությունը բողոքի ակցիա կանցկացնի՝ ի նշան համերաշխության և աջակցության քեսաբայությանն ու սիրիայի ժողովրդին, ովքեր հարձակումների են ենթարկվում ահաբեկիչների կողմից:

Ցույցի մասնակիցների նպատակն է նաև միջազգային ահաբեկչության դատապարտումը և Թուրքիայի կողմից Սիրիայի անօրինական զինված խմբավորումներին աջակցելը, ինչպես նաև՝ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում Ռուսաստանի և Հայաստանի միջազգային ջանքերին աջակցություն ցուցաբերելը:

Ակցիայի անցկացումը համաձայնեցվել է քաղաքային իշխանությունների հետ: