20-02-2017 17:08

Մոսկվան երկրորդն է՝ ամենաերկար խցանումներն ունեցող քաղաքների շարքում

 

Միջազգային Inrix վերլուծական ընկերության կազմած նոր վարկանշային ցուցակում Մոսկվան ամենաերկար խցանումներն ունեցող քաղաքների շարքում հայտնվել է երկրորդ տեղում: Հետազոտության տվյալները հրապարակվել են կազմակերպության պաշտոնական կայքում:
Վարկանշային ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցրել է Լոս Անջելեսը. 2016 թ. նրա բնակիչները խցանումներում անց են կացրել միջինում 104 ժամ: Մոսկվայաբնակները ճանապարհների գերբեռնվածության պատճառով տարեկան ճանապարհներին կորցնում են միջինում 91 ժամ:
Հաջորդիվ վարկանշային ցուցակը շարունակում են Նյու Յորքը(89 ժամ), Սան Ֆրանցիսկոն (83 ժամ), Բոգոտան(80 ժամ), Սան Պաոլոն(77 ժամ), Լոնդոնը(73 ժամ), Ատլանտան(71 ժամ), Փարիզը և Մայամին(65 –ական ժամ):
Ցուցակը կազմվել է աշխարհի 38 երկրների ավելի քան 1000 քաղաքներից ստացված տվյալների հիման վրա:
Հունվարի վերջին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել էր, որ չորս տարվա ընթացքում խցանումներում մոսկվայաբնակների կորցրած ժամանակը կրճատվել է քառորդով: Քաղաքապետի խոսքերով դրան հաջողվել է հասնել քաղաքային տրանսպորտի զարգացման ծրագրի շնորհիվ:
2016թ. ընթացքում Մոսկվայի տրանսպորտային համալիրի աշխատանքների արդյունքների վերաբերյալ հաշվետվություններում հստակեցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում երթևեկության պատճառով ժամանակային կորուստները կրճատվել են 23 տոկոսով՝ 2016թ. կազմելով օրական 43 րոպե՝ 2012թ. օրական 57 րոպեի փոխարեն:
TomTom ընկերության վարկանշային ցուցակի համաձայն Ռուսաստանի մայրաքաղաքը դադարել է լինեն աշխարհի ամենածանրաբեռնված քաղաքը: