Բավ է պառակտվել
16-11-2016 18:44

Մոսկվան Ամանորին կզարդարվի իտալական ոճով

Մոսկվայի իշխանությունները հավանության են արժանացրել Ամանորի դիզայնի հայեցակարգը, ըստ որի քաղաքը զարդարված կլինի իտալական ոճով, հայտնում է Մոսկվայի քաղաքապետի պաշտոնական կայքը:

Այսպիսով հիմնական մոտիվը կդառնան իտալական զարդանախշի տարրերը, որը կներկայացվի եկող տարվա լոգի` 2017 թվի տեսքով և թեթև տոնական լուսային կառույցներով: Պատկերանշանը կհայտնվի տոնածառերի գնդակ-խաղալիքների, այգիների, պուրակների, խանութների տաղավարների զարդարանքների և հասարակական տրանսպորտի տոմսերի վրա:

«Այսօր իտալացի փորձագետները համարվում են քաղաքային տարածքների ճարտարապետական լուսավորման նախագծման առաջատարներից մեկը», - հայտնել են Մոսկվայի քաղաքային տնտեսության կոմպլեքսում:

Քաղաքի զարդարման այս մոտեցումը, ինչպես պարզաբանում են իշխանությունները, արդեն իսկ օգտագործվել է մայրաքաղաքի կենտրոնի ձևավորման ժամանակ անցյալ տարի, և առավելագույն թվով դրական արձագանք է ստացել: