Բավ է պառակտվել
08-02-2016 10:39

Մոսկվայում դռնապանն աղբատար խողովակում նորածին է գտել

Մոսկվայի բնակելի շենքերից մեկի դռնապանն աղբատար խողովակում նորածին են հայտնաբերել: Դռնապանն առավոտյան շենքի աղբանոցի տարածքից տարօրինակ ձայն է լսել: Երեխային գտնելուց հետո նա զանգահարել է արտակարգ իրավիճակների ծառայություն: Փոքրիկին հիվանդանոց են տեղափոխել: Ոստիկանությունն արդեն ձերբակալել է երեխայի մորը. նա ԱՊՀ-ի ասիական երկրներից մեկի քաղաքացի է: Մեկ օր առաջ ծնված երեխային 38-ամյա մայրը նետել է աղբատար խողովակը: