Բավ է պառակտվել
13-05-2015 13:36

Մոսկվայի դատարանը կզբաղվի Լևոն Հայրապետյանին տնային կալանքի տակ պահելու որոշմամբ

Մոսկվայի քաղաքային դատարանը մայիսի 25-ին ստուգելու է «Բաշնեֆթի» գործով  հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին տնային կալանքի տակ պահելու օրինականությունը: Այս մասին հայտնել է դատարանի ներկայացուցիչ Աննա Ֆադեևան:  Քննիչի միջնորդությամբ, Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը սահմանված է մինչև հուլիսի 28-ը: Փաստաբանները բողոքարկել են այդ որոշումը: 
Հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին 2014 թ. հուլիսի 24-ին ՌԴ քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով: Մոսկվայի Բասմանյան դատարանը ավելի վաղ բավարարել էր Լևոն Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը: Դատարանը կալանքի մասին որոշումը հիմնավորել էր նրանով, որ ազատության մեջ Հայրապետյանը կարող է օգտագործել իր կապերը ու թաքնվել նախաքննությունից: Բացի այդ, նշված քրեական գործի շրջանակներում դատարանը կալանքի տակ է դրել «Բանեֆթի» ակցիաների վրա, որոնց արժեքը անցնում է 300 մլն ռուբլին: Հայրապետյանը չի ընդունում իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը և հերքում է դրանք: Հոկտեմբերի սկզբին Մոսկվայի Բասմանյան դատարանը որոշում էր կայացրել ընդունել «Բաշնեֆթի» գործով կալանավորված Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը, որը ներկայացվել էր նախաքննական մարմնի կողմից և նրա նկատմամբ նշանակել տնային կալանք: