Բավ է պառակտվել
13-02-2015 11:24

Մոսկվայի տաքսու վարորդները բողոքում են բջջային հավելվածների դեմ (տեսանյութ)

Այսօրվանից Մոսկվայում ավելի քան ութ հազար տաքսու վարորդ որոշել են ցույց անցկացնել: Վարորդները դժգոհում են ուղևորման պատվերների մի շարք առցանց ծառայությունների քաղաքականությունից: Վարորդներից մեկը՝ Ալեքսեյը, պատմում է, որ արդեն մեկ շաբաթ է, որ նա չի ընդունում բջջային հավելվածի օգնությամբ կատարվող պատվերները: Նրա աշխատանքային տարիքը կազմում է մի քանի տասնյակ տարի: Նա աշխատում է որպես տաքսու վարորդ արդեն 11 տարի շարունակ, ձգտել է, որպեսզի ամեն ինչ օրենքի տառով լինի, դարձել է անհատ ձեռներեց: Մեկ տարի անց նրա ծառայությունների պահանջարկը մի քանի անգամ բարձրացավ բջջային հավելվածի շնորհիվ: Այն հարմար է օգտագործման համար: Բացի այդ գները նույնպես բավականաչափ հարմար էին, սակայն այնուհետև չգիտես, թե ինչու «Յանդեքսը» որոշեց կարգավորել արժեքը, մտցնելով ուղևորությունների հաշվարկները, և մեկ տարի առաջ այն կտրուկ բարձրացրեց արժեքը: Եթե նախկինում տաքսու վարորդը վճարում էր իր եկամուտի տաս տոկոսը, ապա այսօր նա ստիպված է վճարել քսան տոկոսը: Տղամարդու խոսքով՝ նա տուժում է: «Որպես օրինակ վերցնենք «Յանդեքս տաքսի» հավելվածը: Օրինակ՝ մեկ ուղևորության համար ես կվերցնեմ հազար ռուբլի, կվճարեմ նույն քսան տոկոսը և բացի դրանից գումար կծախսեմ բենզինի վրա», - հավելել է վարորդը: Արդյունքում կես օրվա ընթացքում վարորդը վաստակում է ընդամենը 450 ռուբլի, և այդ նույն գումարից նա պետք է ծախսի մեքենայի վերանորոգման վրա, ինչպես նաև վճարի հարկերը: Այժմ Անատոլին նոր աշխատանք է փնտրում, քանի որ տաքսու վարորդ լինելը ձեռնտու չէ: Ամենատարածված «Յանդեքս տաքսի» բջջային հավելվածիծ օգտվում է Մոսկվայի տաքսու կայանների գրեթե կեսը: Բացի այդ տվյալ առցանց ծառայությունը դարձավ Ռուսաստանում ստեղծված առաջին ծառայություններից մեկը, որը մատուցում է այսպիսի ծառայություններ: Հավելվածը ստեղծվել է երեք տարի առաջ՝ «պայթեցնելով» տաքսու շուկան: Սակայն պահանջարկի հետ մեկտեղ աճեց նաև դժգոհությունների թիվը հիմնականում տաքսու վարորդների կողմից: «Հաճախորդին տրված են բոլոր լիազորությունները: Մենք կարող ենք հասնել կանչի վայր, իսկ հաճախորդը հրաժարվում է մեքենայից», - բողոքում է տաքսու վարորդ Ալեքսեյ Լապինը: «Հաճախորդը միշտ իրավացի է» կանոնը ուժի մեջ է: Ծախսված ժամանակի, բենզինի և նյարդերի համար գումարը տաքսու վարորդին ոչ ոք չի վերադարձնում: Միևնույն ժամանակ, ինչպես ասում են տաքսու վարորդները, հավելվածները չեն հրաժարվում ապօրինի միգրանտների ծառայություններից, ովքեր , ինչպես հաճախ պարզվում է, մերձավոր արտասահմանի բնակիչներ են: Վարորդները բնութագրում են իրենցակցիան որպես զգուշացնող «լուռ ցույց»: Եթե հակամարտությունը չկարգավորվի, նրանք սպառնում են շարունակել իրենց բողոքը, իսկ հեռանկարում նաև հրաժարվել հաճախորդներին ծառայություններ մատուցելուց: