29-01-2015 10:43

Մոսկվայի ռեստորաններից մեկում վագրի միս են հայտնաբերել

Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցները ռեստորաններից մեկում հայտնաբերել են, հավանաբար ամուրյան վագրի և հեռավորարևելյան հովազի մորթիներ, գլուխներ և միս: Այս կենդանիները Կարմիր գրքում են ընդգրկված և նրանց որսը հետապնդվում է քրեական օրենսգրքով: Այս կենդանիների մսի մեկ կիլոգրամը սև շուկայում շուրջ հազար ռուբլի արժե, գլխի և ազդրերի գինը՝ 250 հազար, իսկ մորթին՝ 700 հազար ռուբլի է: Դրանք օգտագործվում են արևելյան խոհանոցի ճաշատեսակների, ինչպես նաև հատուկ դեղամիջոցների պատրաստման համար: Մեղավորներին սպառնում է մինչև 300 հազար ռուբլի տուգանք կամ ստիպողական աշխատանքներ, կամ էլ ազատազրկում 2 տարով: