Բավ է պառակտվել
20-05-2015 10:20

Մոսկվայի պոլիկլինիկաները ժամանակ կհատկացնեն աշխատող քաղաքացիների համար

Մոսկվայի պոլիկլինիկաները սկսել են ժամանակ հատկացնել աշխատող քաղաքացիների համար: Այսպես, որպես փորձնական տարբերակ, ՌԴ մայրաքաղաքի բուժհաստատություններից մեկում առավոտյան և երեկոյան ժամերը կհատկացնեն մինչև 55 տարեկան կանանց և մինչև 60 տարեկան տղամարդկանց համար: Պարզաբանվում է, որ դրա նպատակն այն է, որպեսզի առավոտվանից մինչև երեկո իրենց աշխատավայրերում գտնվող մարդիկ կարողանան այցելել բժիշկներին: Հիվանդների հոսքը առանձնացվելու է հատուկ բժշկական տեղեկատվական համակարգչային ծրագրի միջոցով, որը վերլուծելու է հիվանդների տվյալները և բժշկական ապահովագրությունը և բժշկի մոտ գրանցվելու հնարավորություն է ընձեռնվելու: Մասնավորապես, Մոսկվայի №166 պոլիկլինիկայում, որտեղ փորձարարական գրաֆիկ է ներդրվելու, թոշակառուները չեն կարողանալու հանդիպում նշանակել բժշկի հետ 08:00-ից մինչև 09:00 և 19:00-ից մինչև 20:00: Ինչպես պատմեց №1 պոլիկլինիկայի վարիչ Վալերի Գերասիմովը, հիվանդների գրանցվելու նոր կանոնները կսկսեն գործել հունիսից: