Բավ է պառակտվել
27-01-2016 10:12

Մոսկվայի օդանավակայանները չեղարկել են տասնյակ չվերթներ

Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել են մի քանի տասնյակ չվերթներ` ձյան տեղումների պատճառով: 
Առցանց չվացուցակի տվյալների համաձայն` «Շերեմետևո» օդանավակայանում չեղարկվել է 52 չվերթ, «Դոմոդեդովոյում»՝ 13 չվերթ, մեկը հետաձգվել է, «Վնուկովոյում» չեղարկվել է 8 չվերթ: 
Չորեքշաբթի ՌԴ մայրաքաղաքում սկսել է ուժեղ ձյուն տեղալ: Համաձայն օդերևութաբանների տեղեկությունների` Մոսկվայում հունվարի 27-ին ողջ օրվա ընթացքում ձյուն կտեղա, ընդ որում` սպասվում է, որ օդի ջերմաստիճանը կնվազի զրոյից ցածր 2-9 աստիճանով։