Բավ է պառակտվել
04-08-2016 10:27

Տեղատարափ անձրևը ջրի տակ է առել Սուխումը

Տեղատարափ անձրևը ջրի տակ է առել Աբխազիայի մայրաքաղաք Սուխումը, քաղաքի մեծ մասը հոսանքազրկվել է, Սուխումի շրջանի և Նովի Աֆոն քաղաքն ու տնտեսությունները ջրի տակ են հայտնվել: Տուժածներ չկան՝ հայտնել է Աբխազիայի արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Տիգրան Դելիբալթյանը:

Նա նշել է, որ ավելի քան երկու ժամ ուժեղ անձրև է տեղացել, ափերից դուրս են եկել Սուխումկա, Բասլա և Աձապշ գետերը, որոնք հզոր հոսքով լցվել են քաղաքի փողոցները:

Ամենամեծ հեղեղումը տեղի է ունեցել Սուխումի կայարանի շրջանում, որտեղ մարդկանց տարհանել են ջրի տակ մնացած մեքենաների թափքերի վրայից: