Բավ է պառակտվել
28-06-2016 15:21

Մոսկվայի քաղաքային դատարանն օրինական է ճանաչել Լևոն Հայրապետյանի դատավճիռը

Մոսկվայի քաղաքային դատարանն օրինական է ճանաչել գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ դատավճիռը, որը գաղութում 4 տարվա ազատազրկման է դատապարտվել 700 հազար դոլար կորզելու համար:

«Հայրապետյանի նկատմամբ Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանի դատավճիռն անփոփոխ թողնել, պաշտպանության վերաքննիչ բողոքը չբավարարել», - դատավճիռն է հրապարակել դատավորը:

Հիշեցնենք, որ նախորդ նիստին պաշտպանությունը վերաքննիչ ատյանին մի շարք դիմումներ էր ներկայացրել մշակույթի եւ արվեստի ոլորտի, Մոսկվայում հայկական համայնքի, նախագահական «Վստահություն» ակումբի ներկայացուցիչներից եւ ուրիշներից, որոնք խնդրել էին Հայրապետյանի նկատմամբ ազատազրկում չենթադրող պատիժ կիրառել: Բացի այդ, փաստաբանները նշել էին, որ գործարարը մեցենատ է եւ մեծ քանակությամբ երախտագիտություններ ունի, այդ թվում` Ռուսաստանում օլիմպիական շարժման մեջ ներդրումի, ինչպես նաեւ Ղրիմում հայկական մշակույթի զարգացման համար:

Պաշտպանները նաեւ դատարանի ուշադրությունն են հրավիրել պաշտպանյալի վատ առողջության վրա, որը տառապում է մի շարք խրոնիկական հիվանդություններից: