Բավ է պառակտվել
13-11-2015 14:22

Մոսկվայի քաղաքային դատարանը բեկանել է «դպրոցական հրաձիգի» վճիռը

Մոսկվայի քաղաքային դատարանի նախագահությունը անօրինական է հայտարարել Բուտիրսկի շրջանի դատարանի որոշումը, որը 2014 թ-ին Օտրոդնոյե-ի դպրոցում կրակահերթ բացած երիտասարդին ուղարկել էր հարկադիր բուժման: Այսպիսով` «դպրոցի հրաձիգից» տուժածների բողոքարկումը բավարարվել է: Քրեական գործն ուղարկվել է վերանայման: Մարտի 3-ին Բուտիրսկի շրջանի  դատարանը հարկադիր բուժման էր ուղարկել 2014թ.-ի  փետրվարին 263 դպրոցում ոստիկանին և ուսուցչին սպանած  բարձր դասարանի աշակերտին: Քննությունը նրան անմեղսունակ էր ճանաչել: Բացի այդ, մեղադրանքից հանվել էր պատանդներ վերցնելու հոդվածը: Դպրոցականը մասամբ ընդունել է իր մեղքը կատարվածի մեջ: