Բավ է պառակտվել
26-01-2015 15:48

Փետրվարի 9-ին Մոսկվայի դատարանը կքննի լևոն Հայրապետյանի բողոքը

Մոսկվայի քաղաքային դատարանը փետրվարի 9-ին կքննի «Բաշնեֆտի» բաժնետոմսերի յուրացումների գործով անցնող Լեւոն Հայրապետյանի բողոքը՝ տնային կալանքը երկարաձգելու հարցով, հայտնել է Բասմանի դատարանի մամուլի քարտուղար Աննա Ֆադեեւան: Ավելի վաղ Բասմանի դատարանը գործարարի կալանքը երկարացրել էր մինչեւ ապրիլի 19-ը: Գործով քննությունը երկարացվել է մինչեւ ապրիլի 28-ը: 65-ամյա գործարարը մեղադրվում է «Բաշնեֆտի» բաժնետոմսերի վաճառքի գործարքի ժամանակ թույլ տված վատնումների եւ փողերի յուրացման մեջ: Նրան ձերբակալել էին 2014թ. հուլիսի 15-ին «Դոմոդեդովո» օդանավակայանում, որտեղ ժամանել էր Նիցցայից: Նրան մեղադրանք է ներկայացվել ՌԴ ՔՕ 160 եւ 174 հոդվածներով («Ուրիշի գույքի յուրացում կամ վատնում եւ ապօրինի եղանակոց ստացված միջոցների օրինականացում»):