Բավ է պառակտվել
04-05-2015 09:54

ԵԱՀԿ-ն դիտարկում կիրականացնի շփման գծում

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ ադրբեջանա-ղարաբաղյան սահմանում ԵԱՀԿ-ի դիտորդների առաքելությունը դիտարկում կիրականացնի: Դիտարկումը տեղի կունենա մայիսի 5-ին՝ Տերտերի շրջանի հատվածում: Հայկական կողմից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը, Եվգենի Շարովը և Սայման Թիլերը: Ադրբեջանական կողմից դիտարկումը կանցկացնի ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը և նրա դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն և Պիտեր Սվեդբերգը: