Բավ է պառակտվել
20-02-2015 14:57

ԵԱՀԿ դիտարկումը շփման գծում անցել է առանց պատահարների

Համաձայն Լեռնային  Ղարաբաղի հանրապետության հետ ձեռք բերված պայմանավորվածության ԵԱՀԿ առաքելությունը փետրվարի 20-ին ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Մարտունու շրջանի Կուրոպատկինո ավանի հյուսիսային ուղղությամբ դիտարկում է անցկացրել: Ինչպես հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից դիտարկումը անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական օգնականներ Եվգենի Շարովը (Ուկրաինա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա): Շփման գծի հակառակ կողմից դիտարկումը կատարել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեխիա): Դիտարկումը անցել է նշված ժամանակացույցին համապատասխան: Հրադադարի խախտում չի արձանագրվել, սակայն ադրբեջանական կողմը չի ուղեկցել ԵԱՀԿ առաքելությանը իր առաջին գիծ: ԼՂՀ կողմից դիտարկմանը ուղեկցել են հանրապետության ԱԳՆ և ՊՆ ներկայացուցիչները: