22-01-2014 14:27

Մոմավառություն՝ Հյուսիսային պողոտայում

Այսօր մոմավառություն տեղի ունեցավ Երևանի Հյուսիսային պողոտայումհատակ՝ ի հիշատակ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծումադրբեջանական զինուժի իրականացրած դիվերսիոն հարձակման հետևանքով զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի :
Քաղաքացիների թիվը թեև շատ չէ, բայց հատկանշական է, որ բացի նախապես տեղյակ մարդկանցից՝ ակցիայի նախաձեռնողներից ու մասնակիցներից, միանում են նաև սովորական անցորդներ. մոմ են վառում զինվորի նկարի առաջ ու հեռանում:
Նախաձեռնողներից Սոսե Չանդոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսկերպ իրենց խորին ցավակցությունն են հայտնում զինվորի ծնողներին: «Սա միայն իրենց վիշտ չէ, բոլորիս համար էլ շատ ցավալի է, քանի որ Արմենը զոհվեց մեր հայրենիքի սահմանները պաշտպանելիս»,- ասաց Սոսե Չանդոյանը: