Բավ է պառակտվել
29-04-2015 16:15

Արարատի մարզում տեղի ունեցած վրաերթի հետևանքով զոհվել է երկու կին

Ապրիլի 28-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21083» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Դեղձուտ-Կանաչուտ ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1984 թ. ծնված Մարինե և 1985 թ. ծնված Հրանուշ Աբրահամյաններին: Պատահարի հետևանքով Հրանուշ Աբրահամյանը տեղում է մահացել, իսկ Մարինե Աբրահամյանը` հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին: Նույն օրը, ժամը 23.40-ին, վարորդը ներկայացել է ոստիկանություն: Կատարվում է քննություն: