Բավ է պառակտվել
03-05-2016 08:56

Մոսկվայում տղամարդը մահացել է 20-րդ հարկում սելֆի անելու ժամանակ

Մոսկվայում տղամարդը մահացել է 20-րդ հարկում սելֆի անելու ժամանակ։ 

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 1-ին քաղաքի հյուսիս-արեւմուտքում։ Տղամարդը դուրս էր եկել պատշգամբ, դրսի կողմից կանգնել ճաղերին, սակայն չկարողանալով պահել հավասարակշռությունը՝ ցած ընկել։ Տղամարդը տեղում մահացել է։ Փաստի առնչությամբ նախաքննություն է ընթանում։ Էքստրեմալ պայմաններում «սելֆի» անողների շրջանում հաճախակի են գրանցվում զոհեր: