Բավ է պառակտվել
23-02-2015 13:53

Ուրցաձորում ընտանիքի անդամները 20-ամյա երիտասարդին կախված են գտել

Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում, փետրվարի 22-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել: Գյուղի 20-ամյա բնակչին հայտնաբերել են տանը կից անասնագոմում՝ տանիքի հենասյունից կախված վիճակում: Տան անդամները նկատելով նրան կախված՝ ահազանգել են շտապօգնություն, սակայն մինչ բժիշկների գալը, արդեն տղան մահացած է եղել: Նախնական տեղեկություններով, տեղի ունեցածը ինքնասպանություն է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: