Բավ է պառակտվել
18-05-2015 12:28

ԵԺԿ Երիտասարդական կազմակերպությունը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև

Մայիսի 14-16-ը Պորտուգալիայում տեղի ունեցած Եվրոպայի ժողովրդական կուսակցության (EPP) Երիտասարդական կազմակերպության (YEPP) 10-րդ համագումարում ընդունվել է հայերի, պոնտոսցի հույների, ասորիների ցեղասպանությունները ճանաչող և դատապարտող բանաձև։ Այս մասին հայտնում են ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից: Փաստաթղթում մասնավորապես ասված է. «Եվրոպայի ժողովրդական կուսակցության երիտասարդական թևը կոչ է անում Եվրոպական միության, Եվրոպական խորհրդի անդամ պետություններին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին՝ ճանաչել և վերականգնել պատմական իրականությունը՝ ի հիշատակ հայոց, պոնտոսցի հույների և ասորիների ցեղասպանությունների զոհերի։ Բոլոր շահագրգիռ կողմերը ճանաչում են հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը և ապրիլի 24-ն ընդունում են որպես Հայոց ցեղասպանության, իսկ մայիսի 19-ը՝ պոնտոսցի հույների ցեղասպանության հիշատակի օրեր»։ Աղբյուրը նշում է, որ YEPP 10-րդ համագումարին մասնակցում էին 40 երկրի ավելի քան 250 երիտասարդ առաջնորդներ, այդ թվում՝ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության պատվիրակները՝ կառույցի նախագահ Կարեն Ավագյանի ղեկավարությամբ։ ԵԺԿ Երիտասարդական կազմակերպությունը Եվրոպայի ամենամեծ երիտասարդական քաղաքական կազմակերպությունն է։ Այն համախմբում է եվրոպական մոտ 40 երկրի 57 քաղաքական կուսակցությունների ավելի քան 1,6 միլիոն երիտասարդների։