Բավ է պառակտվել
09-02-2015 11:03

Գյումրիում կախվել է երիտասարդ աղջիկ

Հայաստանի Շիրակի մարզի Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ Գյումրի քաղաքում 24-ամյա Ժենյա Սարիբեկյանի ինքնասպանության փաստով: Գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 110 հոդվածով (ինքնասպանության դրդելը): Աղջկան գտել են պահարանին կապած պարանից կախված: Նախօրեին՝ փետրվարի 8-ին, նրա մարմինը հայտնաբերել է մայրը: Ժենյա Սարիբեկյանը սովորում էր Գյումրիի Արվեստի ակադեմիայի մագիստրատուրայի բաժանմունքում: Ինքնասպանության դրդապատճառները դեռևս պարզված չեն: Հայաստանի Քննչական կոմիտեում հայտնել են, որ այժմ ստուգվում է մի շարք վարկած: