Բավ է պառակտվել
19-10-2016 14:58

Կայծակը խփել–այրել է Մյունխեն-Մոսկվա չվերթի ինքնաթիռը

Կայծակը միջաթափանց անցք է բացել ուղևորափոխադրող ինքնաթիռի քթի հատվածում` Մյունխենից Մոսկվա մեկնելուց հետո: «Մյունխենից մեկնելուց հետո օդանավի հրամանատարը զեկուցել է ստատիկ էլեկտրականությամբ А320 ինքնաթիռի վնասվելու մասին: Անձնակազմին հաջողվել է բարեհաջող հասնել Մոսկվա և վայրէջք կատարել «Շերեմետևո» օդանավակայանում», - հայտնում են արտակարգ իրավիճակների ծաառայությունից:

Թռիչքի ավարտից հետո տեխնիկական ծառայությունների աշխատակիցները ինքնաթիռի քթի հատվածում միջանցիկ անցք են հայտնաբերել` օդաչուների խցիկի դիմապակուց ներքև: «Կայծակն ուղղակիորեն վառել է ֆյուզելյաժը: Որոշում է կայացվել հանել ինքնաթիռը թռիչնքերից», - նշվում է հաղորդագրությունում:

Օդանավում գտնվողներից ոչ ոք չի տուժել: