Բավ է պառակտվել
23-01-2015 08:54

Թուրքերը պղծել են Ստամբուլը կառուցած հայ ճարտարապետի գերեզմանը

Ստամբուլի լավագույն պատմական կառույցների հեղինակ հայազգի հայտնի ճարտարապետ կարապետ Պալյանի գերեզմանաքարը հայտնաբերվել է Ստամբուլի շինհրապարակներից մեկում։ Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոսը» Ստամբուլը խորհրդանշող Դոլմաբահչեի պալատի ճարտարապետ Կարապետ Պալյանի գերեզմանաքարը հայտնաբերվել է Ստամբուլի Քարթալի շրջանում մի շինհրապարակում։  Հայտնի չէ, թե որտեղ է եղել Կարապետ Պալյանի գերեզմանը, սակայն Փարս Թուղլաջըի «Պալյան ընտանիք» գրքում 1958 թ.-ին արված մի լուսանկարում երեւում է Կարապետ Պալյանի գերեզմանաքարը Բեշիքթաշի հայկական գերեզմանատանը։ Թուղլաջըն նշել էր, որ այժմ գերեզմանաքարն իր տեղում չէ։ Ստամբուլի քաղաքապետարանի պատասխանատուները անպատասխան են թողել «Ակոս»-ի հարցը, թե երկար տարիներ կորած Կարապետ Պալյանի գերեզմանաքարն ինչպես է հայտնվել շինհրապարակներից մեկում։