Բավ է պառակտվել
31-05-2014 16:44

«Ֆաշիստ» մոծակներն ու շենգավիթցիները

«Անհնար է հանգիստ քնել, նստել կամ հանգստանալ: Նույնիսկ հյուրեր չենք կարող ընդունել, խայտառակ ենք լինում»,-gisher.news-ի թղթակցի հետ զրույցում նշեցին Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի 1/2 և 1/1 շենքի բնակիչները անրադառնալով եղանակների թաքացմանը զուգահեռ մոծակների գրոհին: «Ֆաշիստ են, դրանք ի՞նչ մոծակ աղջիկս մի տարեկան է ու ալերգիկ, ամեն անգամ կծելուց հետո սիրտս ախն ուտում թե հիվանդանոց կընգնենք»,-նշեց բնակիչներից մեկն ու ցույց տվեց «անսիրտ» մոծակներց «տուժած» երեխային:
Բնակիչների հետ մեր զրույցը տևեց ընդամենը կես ժամ, քանզի երկար շարունակելն անմտություն կլիներ. մոծակների ագրեսիան զգացինք սեփական մաշկի վրա: 
Ըստ բնակիչների նման իրավիճակ եղել է նաև անցյալ տարի. «Նախորդ տարիներին նման իրավիճակ չի եղել, դե կային բայց ոչ այսքան»: Բանկիչները շենքի լիազորի կամ պատասխանատույի անուններ չնշեցին, պատճառաբանելով թե չեն ուզում փչացնել հարաբերությունները: Երկրոդ կողնին լսելու հնարավուրություններց զրկված լինելով խոսեցին մասնագետի հետ, իմանլու համար թե ինչ հետևանքենր կամ առողջական խնդիրներ կարող են առաջացնել:
«Մինչ առավել լուրջ խնդիրներին անրադառնալը, հարկ է նշել, որ միայն այն, որ մոծակի խայթոցն առաջացնում է տհաճ քոր, սա արդեն դիսկոմֆորտի առիթ է դառնում»,-gisher.news-ի հետ զրույցում նշեց «Արմենիա» ՀԲԿ-ի մաշկաբան-վեներոլոգ Կարեն Վարդանյանը: Խոսելով արդեն խնդիրներից, մասնագետը նշեց ասելով, որ քորը առաջացնում է մաշկի ամբողջականության խախտում, որը հղի է վտանգով՝երկրոդային ինֆեկցիայով. «Առաջին հայացքից անվնաս միջատի, անվնաս խայթոցը կարող է դառնալ թարախային բշտիկների պատճառ, ինչը լուրջ և հետևողական բուժում է պահնջում»: Կարեն Վարդանյանը միարժամանկ հիշեցրեց, որ այդքան տարածված մալարիայի հիմնական փոխանցողը հենց մոծակներն են:
Այսպիսով այսքանից հետո մնում է պատասխանատու գերատեսչություններին ու անձանց ուշադրութնունը հրավիրել այս խնդրին և հորդորել չվտանգել բնակիչների ու հատկապես երեխաների առողջույունը:

Տաթև Առաքելյան