Բավ է պառակտվել
23-05-2016 10:08

Հայ-ադրբեջանական սահմանագոտու ողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել

Մայիսի 22-ի լույս 23-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից անկանոն կրակոցներ արձակել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում:

ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները: