02-04-2016 16:08

Սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ.ՀՀ ՊՆ

Հայ-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի նախահարձակ պատերազմական գործողությունների ու լարված իրավիճակի վերաբերյալ հասարակության շրջանում տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին news.gsher.ru-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Այս իրավիճակում խնդրում եմ ապատեղեկատվություններ չտարածել, ջուր չլցնել թշնամու ջրաղացին»,- հորդորում է Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով նաև, որ «սահմանում իրավիճակը շարունակում է մնալ լարված, մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են»:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով լայնածավալ գործողություններ է ձեռնարկել։