Բավ է պառակտվել
22-01-2015 10:00

Գիշերը հակառակորդը դիվերսիայի փորձ է արել

Gisher.news-ի  հետ զրույցում պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, գիշերը իրավիճակը լարված է եղել: Խսոնակի խոսքով՝  հակառակորդը արձակել է մոտ 200 կրակոց, հայկական կողմի պատասխանից հետո միայն կրակոցները դադարել են: Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան: Գիշերը հակառակորդը նաեւ դիվերսիայի փորձ է արել, որը հետ է մղվել: Մեր տեղեկություններով՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ձեռնարկված դիվերսիոն փորձերի եւ մյուս գործողությունների արդյունքում հակառակորդը ունեցել է մոտ 5-6 զոհ, նրանցից 2-ը միայն պայթել են ականի վրա: