Բավ է պառակտվել
05-03-2015 10:48

Սահմանին իրավիճակը լարված է, սակայն վերահսկելի.ՊՆ

Սահմանին իրավիճակը լարված է, սակայն վերահսկելի: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Պարբերաբար կրակոցները, հրադադարի ռեժիմի խախտումներն ավելանում են, սակայն այն վերահսկելի է: Հայկական Զինուժը թե Արցախում, թե Հայաստանում սահմանամերձ բնակավայրերի պաշտպանության հարցում իրականացնում է իր առջեւ դրված խնդիրները: Լինում են սադրանքներ, որոնք արժանի հակահարվածներ են ստանում»,- ասաց նախարարը: