Բավ է պառակտվել
13-08-2015 12:13

Սահմաններում իրավիճակը վերահսկելի է. Սեյրան Օհանյան

Հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանում իրավիճակը վերահսկելի է, սակայն հակառակորդը փորձում է լարվածություն մտցնել, չնայած նրան, որ հայկական զինված ուժերը հարևանների մոտ անցկացված Եվրոպական խաղերի անցկացման ժամանակ ապահովեցին հրադադարի կատարումը՝ դեռ ավելին, ցուցաբերեցին զսպվածություն: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ներկայացնելով սահմաններում առկա իրավիճակը: Նախարարի խոսքերով՝ լարվածության աստիճանը Եվրոպական խաղերից հետո մեկ բարձրանում, մեկ իջնում է: «Մեր հարևանները փորձում են քաղաքական կամ տնտեսական դիվիդենտներ քաղել: Հրադադարը խախտվում է նաև հրաձգային զենքերից, ականանետներից՝ այդ թվում 60, 82 և 120 մմ ականանետներից: Վերջին օրերին հակառակորդը կազմակերպել է նաև մի քանի դիվերսիոն հետախուզական փորձ, որոնք մեր կողմից կանխվել են: Ի պատասխան հայկական կողմի հայտարարության, որ պետք է երկխոսության և շփման գծում վստահության մեխանիզմենրի ձևավորման միջոցով պահպանել հրադադարը, հակառակորդը պատասխանում է լարվածության սրացմամբ»,- ասաց Սեյրան Օհանյանը: Ըստ նրա՝ հայկական ԶՈՒ-ն իրենց պարտականությունները գեզարանց կերպով են կատարում: Միաժամանակ, Սեյրան Օհանյանը ցավով նշեց, որ հայկական կողմն ունեցել է մեկ կորուստ: