Բավ է պառակտվել
04-10-2014 17:23

ՀՀ ՊՆ-ն կփորձի կառավարիչ գտնել Մարզահամերգային համալիրի համար. Ս.Օհանյան

ՀՀ պաշտպանության նախարարությունը կփորձի կառավարիչ գտնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Մենք աշխատում ենք կառավարության հետ միասին, չէ՞ որ մենք կառավարու թյան կազմում ենք, որպեսզի փնտրենք ու կգտնենք նոր նորմալ կառավարիչ, որ Մարզահամերգային համալիրը օգտագործվի ըստ իր նշանակության»,- նշեց նախարարը: Նա վստահեցրեց, որ, եթե հետագայում համալիրը մնա ՊՆ-ի կազմում, դրա անունը չի փոխվելու, զինվորական կառույց չի դառնալու, այլ նպատակային է օգտագործվելու: «Մենք մի քանի այդպիսի կառույց ունենք, որոնք ոչ թե զորամաս են, այլ պետական ոչ առևտրային կազմակերպություններ»,- հավելեց Սեյրան Օհանյանը: Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սեփականատեր «Բամօ» ընկերության պետության առջև ունեցած պարտքերի պատճառով համալիրը դրվել էր աճուրդի: Գնորդ չգտնվելու պատճառով այն հանձնվել է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռին: