Բավ է պառակտվել
11-01-2016 15:29

Աադրբեջանի սադրիչ գործողությունները անհետևանք չեն մնալու.ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը խստագույնս դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրիչ գործողությունը, որն անհետևանք չի մնալու:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում հունվարի 9-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արամայիս Ոսկանյանի հարազատներին և կիսում է կորստյան ծանր վիշտը: