ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել է հայ-ադրբեջանական սահման: Ինչպես հայտնել է նախարարի մամուլի ծառայության քարտուղար Արծրուն Հովհաննիսանը իր Ֆեյսուքյան էջում, Օհանյանը ծանոթացել է դիրքերի կատարելագործման աշխատանքներին, քննարկել է ստորաբաժանումների հրամանատարների հետ զինծառայողների պատրաստման հարցը: Օհանյանը եղել է զորամասերում, հետևել է շինարարական աշխատնանքններին: Այնուհետև, նախարարը հանդիպել է սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին, համայնքապետերի հետ քննարկել է սահմանային լարվածության և համայնքներին օժանդակելու հարցը:
Բավ է պառակտվել