Բավ է պառակտվել
28-11-2016 10:50

Պետք է վերանայել այն հիվանդությունների ցանկը, որոնք ազատում են ծառայությունից. ՊՆ

«Այն որ պետք է ամեն ինչ անենք, որ բանակում սննդի որակը լավանա, փաստ է, այն որ մատակարարումների նկատմամբ պետք է լինենք խիստ, միանշանակ է: Մենք հասել ենք մի վիճակի որ հանդերձանքը փոխվում է ութ ամիսը մեկ, մարտական հարթապահության իրականացնողների համար 6 ամիսը մեկ: Բավարա՞ր է դա, կարծում եմ, ոչ, կարողանալու ենք լավացնենք, վստահ եմ` այո, իսկ թե ե՞րբ՝ ոչ 2017թ.-ին, հաշվի առնելով բյուջետային ծրագրավորված ծախսերը»,-այս մասին հայտարարել էՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով բանակի խնդիրներին:
«Մենք ունենք կոշիկի խնդիր, որն առաջնահերթությունների թվում է և անպայման լուծելու ենք այդ խնդիրը, բայց պետք է հաշվի առնենք մի բան, լավագույն կոշիկը, որ հագնում են վեց ամիս անդադար, այն էլ լեռնային պայմաններում, հավանական է, որ շատ ավելի շուտ մաշվի, քան մի քանի զույգ փոխելու պայմաններում: Այսինքն՝ մենք ունենք այն, ինչ-որ ունենք: Մենք սկսել ենք մի բանակից, որը ոչ միայն կոշիկ չուներ, այլ հանդերձանք չուներ: Մարդիկ ծառայության էին գալիս իրենց ամենօրյա շորերով, երբ սկսում էինք բանակաշինությունը»,- նշել է նախարարը և հավելել, որ արվելու է ամեն հնարավորը որ խնդիրները լուծում ստանան:
«Ինչ վերաբերում է հանդերձանքի և սննդի որակի փոփոխմանը և այլն, ապա դա բոլորիս ձգտումն է: Վստահեցնում եմ ձեզ առավելագույնը արվելու է, որ այդ խնդիրները օր առաջ լուծվեն»,- նշել է նախարարը:
Խոսելով մատակարարումների ոլորտում խնդիրների վերաբերյալ, նախարարը նշել է, որ արդեն կան շոշափելի արդյունքներ, որոնց կանդրադառնա տարին ամփոփելիս, իսկ հաջորդ տարվա համար այդ հարցում նախարարը նշեց, որ ակնկալվում են դրական արդյունքներ:
«Պաշտպանության նախարարությունում փաստաթղթաշրջանառությունը, հսկողությունը շատ խիստ է դրված, և ոչ միայն իմ կողմից, դա միշտ է այդպես եղել: Այսինքն, ցանկացած գործ, որը բացահայտվել է, չի կարող ուղղկի անպատիժ անցնի»,- նշել է նախարարը և հանրայնորեն հայտարարել հետևյալը՝ «Ով շահում է բանակային մատակարարման որևէ մրցույթ պետք է իմանա, որ պետք է ժամանակին և որակով կատարի իր պարտականությունները»:
Անդրադառնալով զորակոչին, մասնավորապես հիվանդ երեխաների զորակոչվելու խնդրին, նախարարը նշեց, որ ունենք շատ բարձր տոկոս այն զորակոչիկների, որոնք զինկոմիսարիատ են գնում այն բոլոր փաստաթղթերով արդեն, որոնք ապացուցում են նրանց ծառայությանը ոչ պիտանի լինելը: Այս խնդրի պատճառն, ըստ նախարարի, փորձգիտական բժշկության մեջ է:
«Մենք ունենք շատ լավ մասնագետներ, բայց մենք չունենք ռազմաբժշկական փորձագիտական կենտրոն, որը հնարավորություն կտա օբյեկտիվ հետազոտությունների միջոցով շատ արագ հայտնաբերել նման դեպքերը: Մենք ստեղծել ենք, և նախկինից ժառանգել ենք շատ բարդ մի համակարգ՝ բազմաստիճան հանձնաժողովների, որտեղ ասում են փոխադարձ ստուգման մեխանիզմ է դրված, իսկ ես համարում եմ, որ լղոզված անպատասխանատվության մեխանիզմ է դրված: Այս և նախորդ զորակոչերի նյութերը նայելիս, մենք շատ չունենք դեպքեր, որ հիվանդ երեխան զորակոչվում է զինված ուժեր, ես կարծում եմ, որ շատ ունենք դեպքեր, երբ առողջ քաղաքացին չի զորակոչվում տարբեր հիմնավորումներով: Այստեղ մենք իրոք աշխատանք ունենք կատարելու»,- նշեց նախարարը և հայտնեց, որ զորակոչի կազմակերպիչներին հորդորել է լինել զգոն և ուշադիր, ինչպես նաև իրավապահ համակարգի գործընկերներին, հորդորել է խախտումներ բացահայտելու դեպքում սկզբունքորեն հասցնել մինչև ավարտը պատժի առումով:
«Բայց ես վստահ եմ, որ այս խնդրում խորքային լուծում գտնելու համար, պետք են ընթացակարգային փոփոխություններ կատարել: Ընդհանրապես պետք է վերանայել և բժշկական զննության համակարգը և այն հիվանդությունների թիվը, որոնք ազատում են զինվորական ծառայությունից»,- նշել է նախարարը:
Վիգեն Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ իր հրամանով ձևավորվել է ՊՆ-ի միասնական տեղեկատվական կենտրոն, որը կունենա մշտական գործող կարճ հեռախոսահամար և որին հնարավոր կլինի զանգել բանակին վերաբերող ցանկացած խնդրի դեպքում՝ լինի դա զինծառայողին, սպայական անձնակազմին վերաբերող որևէ խնդիր, կամ խնդիրներ, որոնք վերաբերում են զորակոչին և բոլոր մնացած հարցերին:
«Մենք փորձելու ենք ստեղծել շատ արագ արձագանքման համակարգ, երբ քաղաքացին հարցը տալով նույն օրը կարողանալու է ստանալ հստակ և սպառիչ պատասխան»,- նշեց նախարարը: