Բավ է պառակտվել
07-02-2015 10:43

Լարվածությունը սահմանում փոքր ինչ թուլացել է. ՀՀ ՊՆ

Նախորդ գիշերվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանում տիրող լարվածությունը փոքր ինչ թուլացել է, գիշերը համեմատաբար հանգիստ է անցել: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա հստակեցրել է, որ ադրբեջանական կողմը շարունակել է կրակել, սակայն կրճատվել է կրակոցների թիվը, ինչպես նաև ընդհանուր առմամբ թուլացել է լարվածությունը: Նրա խոսքով՝ տվյալ պահին հակառակորդը չի դիմել որևէ սադրանքների: Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանի ԶՈՒ-ն ամբողջովին վերահսկում են իրավիճակը: