Բավ է պառակտվել
06-02-2015 12:03

Սահմանին «դանդաղ» պատերազմ է. ՊՆ

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ժամանակ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` պատասխանելով հարցին, թե ինչ իրավիճակ է այս պահին սահմանին եւ ինչի հետ է կապված լարվածությունը, պատասխանել է թե սահմանին դանդաղ պատերազմ է. եթե մի օր այս պատերազմում պարտվենք, ոչ թե զոհեր կունենանք, այլեւ դիրքեր կկորցնենք: «Իիրավիճակը սահմանին հունվարի սկզբից լարված է, եւ եթե ամեն օր հայկական կողմը հակառակորդի ոտնձգությունների չպատասխանի, ապա կսկսենք պարտություններ կրել: Փետրվարի 5-ի դեպքն էլ պատասխան ենք տալու»,- ավելացրեց ՊՆ խոսնակը: