Բավ է պառակտվել
27-12-2014 13:48

Դիվերսիայի մասին Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը ապատեղեկատվություն է

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած տեղեկատվությունն առ այն, թե իբր ՊԲ-ի կողմից Աղդամի ուղղությամբ իրականացվել է դիվերսիոն գործողության փորձ, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: «Ինչ վերաբերում է Արսեն Էդուարդի Բաղդասարյանի գերեվարմանը, ապա ՊԲ-ն իրազեկում է, որ տվյալ անձը, հանդիսանալով պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:  Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են»,-ասված է հաղորդագրությունում: