Բավ է պառակտվել
12-03-2015 10:33

ԼՂՀ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը

Լեռնային Ղարաբաղի հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է հայկական ստորաբաժանումների կողմից կատարված դիվերսիոն փորձի մասին Ադրբեջանի ՊՆ-ի ապատեղեկատվությունը: Ինչպես նշված է ԼՂՀ-ի ՊՆ-ի հայտարարության մեջ, տվյալ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում և ադրբեջանական պրոպագանդայի բուռն երևակայության հերթական արդյունքն է հանդիսանում: Ինչպես հայտնել են ԼՂՀ ՊՆ-ից, մարտի 12-ի գիշերը ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը շուրջ 200 անգամ՝օգտագործելով տարբեր տրամաչափի զինատեսակներ, այդ թվում նաև 66 մմ ականանետեր և հայկական կողմի ուղղությամբ արձակել է ավելի քան 4000 կրակոց: ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջավոր ստորաբաժանումները վերահսկում են օպերատիվ-մարտական իրավիճակը և ինքնավստահորեն շարունակում են իրենց մարտական հերթապահությունը: Միևնույն ժամանակ ԼՂՀ ՊՆ-ն ընդգծել է, որ առաջավոր դիրքերում լարման աճի համար ամբողջությամբ պատասխանատու է ադրբեջանական կողմը: