Բավ է պառակտվել
22-07-2015 10:09

Տանկերի պայթյունի մասին ադրբեջանցիների տարածած տեղեկությունը երևակայության արդյունք է.ԼՂՀ ՊԲ

Ադրբեջանական պրոպագանդայի կողմից տարածված տեղեկությունն առ այն, թե իբր ուսումնավարժական պարապմունքների ժամանակ հակատանկային ականի վրա պայթել է ՊԲ Տ-72 տիպի երկու տանկ, իրականությանը չի համապատասխանում: Այդ մասին տարածած հաղորդագրության մեջ տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունը: «Տարածված տեղեկությունն ընդունեք որպես ադրբեջանական քարոզչության երևակայության արդյունք»,- ասված է հաղորդագրության մեջ: