Բավ է պառակտվել
20-07-2015 10:13

Ադրբեջանն ինտենսիվ կերպով խախտել է հրադադարը. ԼՂՀ ՊՆ

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ին և 19-ին հակառակորդը շարունակել է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով։ 
Այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից բացի, հակառակորդը հարավային ուղղությամբ կիրառել է նաև 60 և 82 մմ ականանետներ և ՀԱՆ-17 ու ՌՊԳ-7 տիպի նռնականետներ: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: