Բավ է պառակտվել
28-09-2015 16:39

Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հաստատել է կորուստների մասին լուրերը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ադրբեջանական բանակի կորուստների մասին լուրերն ու պաշտոնապես հրապարակել 3 զոհի մասին տեղեկություն։ Ադրբեջանական ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, նշելով, որ հայկական կողմի հետ փոխհրաձգության արդյունքում ադրբեջանցի զինծառայողներ են սպանվել։ Թե կոնկրետ որ ուղղությամբ տեղի ունեցած մարտերի մասին է խոսքը, չի հստակեցվում։ Հաղորդվում են նաև սպանված զինծառայողների անունները՝ Ռաուֆ Վելիև, Նեման Ահմեդզադե և Զոհրաբ Մուսթաֆազադե։ Հիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, հերքելով հայկական կողմի զոհերի մասին ադրբեջանական լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունները։

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ի պատասխան ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողությունների, ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատժիչ քայլերի, ինչի արդյունքում հակառակորդը Ակնայի ուղղությամբ տվել է մեկ տասնյակից ավելի զոհեր և վիրավորներ։

Պաշտպանության բանակը կորուստներ չի տվել»,– ասվում է ԼՂՀ ՊՆ հայտարարությունում: