Բավ է պառակտվել
11-04-2016 17:13

ՊՆ-ն շարունակում է հրապարակել զոհված զինծառայողների լուսանկարները

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը շարունակում է հրապարակել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված զինծառայողների լուսանկարները:

Շարքային Արթուր Գառնիկի Գեւորգյանը 19 տարեկան էր, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 17:00-ին Սարալանջի գերեզմանատան սգո սրահում, իսկ հուղարկավորությունը վաղը ժամը 13:00-ին:

Շարքային Ազատ Քաջիկի Սիմոնյանը 20 տարեկան էր, բանակ էր զորակոչվել 2014թ.-ին: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին, իսկ հուղարկավորությունը վաղը 13:00-ին Կոտայքի մարզի Կամարիս գյուղում:

Շարքային Ժորա Արթուրի Եսայանը 20 տարեկան էր, բանակ էր զորակոչվել 2014թ.-ին: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին Արարատի մարզի Դարբնիկ գյուղի գյուղապետարանի դահլիճում, իսկ հուղարկավորությունը վաղը 13:00-ին:

Շարքային Նորիկ Զավենի Սարգսյանը 20 տարեկան էր, բանակ էր զորակոչվել 2014թ.-ին: Նրա հոգեհանգիստը տեղի է ունեցել այսօր ժամը 16:00-ին, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա վաղը ժամը 12:00-ին Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում:

Պայմանագրային սերժանտ Ռոբերտ Աբրահամի Աբրահամյանը 23 տարեկան էր, Արարատի մարզի Տաթերական գյուղից: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին գյուղի մշակույթի տանը, իսկ հուղարկավորությունը վաղը 13:00-ին:

Gisher.news-ն ցավակցում և իր զորակցությունն է հայտնում զոհված հերոների ընտանիքի անդամներին ու հարազատներին: Հավերժ Փառք, կենդանի ու զոհված հերոսներին: