Բավ է պառակտվել
06-04-2016 12:33

ՊՆ-ն շարունակում է հրապարակել զոհված զինծառայողների անունները

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության հետևանքով զոհված զինծառայողների անունները:

Շարքային Ռաֆիկ Հակոբյանը 20 տարեկան էր, բանակ էր զորակոչվել 2014թ.-ին: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին, իսկ հուղարկավորությունը վաղը ժամը 13:00-ին Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղում:

Շարքային Նարեկ Մկրտչյանը 20 տարեկան էր, Սյունիքի մարզի Որոտան գյուղից: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 17:00-ին, իսկ հուղարկավորությունը վաղը ժամը 12:00-ին հարազատ գյուղում:

Շարքային Սարգիս Արմենակի Սահակյանը 21 տարեկան էր, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին Հրազդանի Կոճոռի եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ վաղը ժամը 13:00-ին:

Շարքային Արամ Աբրահամյանը 20 տարեկան էր, Արմավիրի մարզի Արտիմետ գյուղից: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին, իսկ հուղարկավորությունը վաղը ժամը 12:00-ին: