Բավ է պառակտվել
20-11-2014 08:13

Ծխախոտի կիրառությունը ծամելու եղանակով Մաքսային միության տարածքում կարգելվի

Ռուսաստանի առողջապահության նախարարությունն առաջարկել է Մաքսային միությանն անդամակցող երկրներում արգելել ծխախոտի կիրառությունը ծամելում կամ դրանից հոտ քաշելու եղականով, տեղեկացնում է Lenta.ru-ն:
Գերատեսչությունն աշխատանքային խումբ է ստեղծել, որի նպատակն է համապատասխան համաձայնագրի մշակումը՝ Մաքսային միության շրջանակներում, որպեսզի արգելվի ծամելու և հոտ քաշելու համար նախատեսված ծխախոտի ազատ շրջանառությունը:
Աշխատանքային խմբի մեջ կներառվեն բոլոր անդամ երկրների առողջապահության նախարարությունների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի ներկայացուցիչները:
«Բազմաթիվ գիտական հետազոտությունները հաստատում են դրա բացասական ազդեցությունն օրգանիզմի վրա՝ մասնավորապես օնկոլոգիական առումով: Բացի այդ, այս պահը հարմար է նման արգելքի համար, քանի որ մեր երկրում ծխախոտը նման եղանակով օգտագործողների թիվը քիչ է»,- ասել է Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Օլեգ Սալագայը: