Բավ է պառակտվել
29-10-2016 17:36

Երեւանում նորածին է մահացել

Երևանում գրանցվել է հերթական նորածնային մահվան դեպքը։

Փոքրիկը մահացել է ծնվելուց 17 օր անց:

Աղբյուրի հաղորդմամբ, արական սեռի երեխան ծնվել է «Արմենիա» բժշկական կենտրնում հոկտեմբերի 11-ին և նույն օրը տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, քանի որ առողջական խնդիրներ են ի հայտ եկել, սակայն դժբախտաբար նախօրեին փոքրիկը մահացել է:

Երեխայի ծնողները գտնում են, որ բժիշկների կողմից ոչ ճիշտ բուժօգնություն է ցուցաբերվել, ինչի հետևանքով էլ երեխան մահացել է: