Բավ է պառակտվել
20-05-2014 14:36

Թող համալիրն էլ դարձնեն «Համալիր մոլ».կարծիքներ

«Մարզահամերգային համալիրը հանվել է աճուրդի», նման վերնագրեր այսօր գրեթե բոլոր լրատավամիջոցներում կարելի է գտնել: Հասրակական շրջանում դեռ այս նորությունն այնքան էլ հայտնի չէ, բայց տեղեկացվածներն ունեն մեկ մտավախություն. կառույցը կարող է հայտնվել անբարեխիղճ սեփականատիրոջ ձեռքում: Gisher.news-ն համաքաղաքացիներից փորձեց պարզել արդյո՞ք, տեղյակ են և ի՞նչ կարծիք ունեն.
Սյուզանն Բարսեղյան-27 տարեկան, մանակվարժ. «Տեղյակ չեմ ու չեմ էլ լսել նման բան: Բայց չեմ կարծում ճիշտ լինի, միթե՞ դա պետական չէ»: Gisher.news-ի թղթակցի լուրի հաստատումից հետո, զրուցակիցս ասաց. «Իսկ եթե Եվրատեսիլում հաղթեինք ու Համալիրն էլ վաճառվեր, ի՞նչ էին անելու»:
Հովհաննես Դավթյան- 36 տարեկան տնտեսագետ. «Առավոտյան կարդացել եմ նման բան ու գիտե՞ք եթե օրենքով պաշտպանվեն համապատասխան նորմեր, ի՞նչ տարբերություն ով է սեփականտերը»:
Թամարա Կարապետյան-45 տարեկան, բժշկուհի. «Ինչ ուզում են անեն, թող դա էլ դարձնեն առևտրի կենտրոն: Տեսենս այսքան էլիտար խանութներ ու մարկետներ են բացում, այդքան հաճախորդ ունե՞ն: Թող համալիրն էլ դարձնեն «Համալիր մոլ»: Պարոն Դեմիրճյան, մի պահ կենդանացեք ու տեսեք ինչ են անում»:
Փորձեցինք թեմայի սիրողական քննարկումից անցնել մասնագիտական տիրույթ, gisher.news-ի թղթակիցը զրուցեց ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի հետ: «Մտավախություններն անհիմն են, կան համապատասխան օրենքներ, որոնցով կարագավորվում է կառույցի շահագործման պայմանները», -նշեց ճարտարապետների միության նախագահն ու հավելեց, որ աճուրդի հանելը վաճառքի ճիշտ մեխանիզմն է: Ըստ Մ. Մինասյանի նախկինում էլ սեփականություն, ի՞նչ վատ բան կա դրա մեջ: Վերջինիս համոզմամբ կա պետություն, որը վերահսկում է:

Հիշեցնենք, որ նախօրեին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հանվել է վաճառքի: Մեկնարկային գինն է 19 350 000 000.0 դրամ է, այն հանդիսանում է գրավի առարկա: 

Տաթև Առաքելյան