Բավ է պառակտվել
11-02-2016 09:49

Ինտերպոլը Խոդորկովսկու հանդեպ միջազգային հետախուզում է հայտարարել.

Ինտերպոլը միջազգային հետախուզում է հայտարարել «ՅՈւԿՕՍ» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու նկատմամբ:  Ռուսաստանի գլխավոր դատախազության և քննչական կոմիտեի նյութերի հիման վրա որոշումը փոխանցվել է Լիոնում Ինտերպոլի կենտրոնական բյուրո: 
Հարցումը կապված է Խոդորկովսկու դեմ Ռուսաստանում հեռակա մեղադրանքի ներկայացման հետ՝ Նեֆտեյուգանսկի քաղաքապետ Վլադիմիր Պետուխովի սպանությանը ներգրավվածության առնչությամբ: 
Ինտերպոլի պաշտոնական կայքում, որտեղ տեղադրված են կազմակերպության կողմից բոլոր հետախուզվողների մասին տեղեկությունները, Խոդորկովսկու անունը չի նշվում: 
Ռուսաստանի քննչական կոմիտեն 2015 թվականի ամռանը վերսկսել է 1998 թվականին Նեֆտեյուգանսկի քաղաքապետի սպանության հետաքննությունը: Դրանից քիչ ժամանակ անց Միխայիլ Խոդորկովսկուն հեռակա մեղադրանք է ներկայացվել, դատարանը որոշում է կայացրել նրան հեռակա կարգով ձերբակալելու և նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին: